honour.
• «կարգ, պատշաճութիւն». մէկ անգամ ունի միայն Ոսկ. եփետ. 833՝ հոլովեալ ձևով. «Թեպէտ և զիւրոյ անձինն շուք արկանիցէ և դիւացեալ անկանիցի ի ստուոյ և ի համոյ»։ Սրանից անստի «անկարգ, ստահակ, անհը-նազանդ» Ոսկ. պօղ. ա. 910. «Եթէ եպիսկո-պոսութեան չիցէ արժանի որ որդիս ան-ստիս (յն. ἀνυποτάϰτους) և ստահակս ու-նիցի... եթէ կին ստահակ ունիցիմք կամ որ-դիս անստիս (յն. ἀταϰτον)»։ Նոյնը անստու ձևով Վեցօր. էջ 185. «Արջ... տգեղ անդամօք անստու և անպատշաճ»։
• Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։
• «թաւ, մազոտ». ունի միայն Ներսէ-սովիչ, Բառ. լտ.-հյ. 580ա։-Անշուշտ նոյն է ստև բառի հետ։